Մեր մասին
Աջակցող տեխնոլոգիաների նախագծման ինժեներական մրցույթը (ATDEC 2021), եզակի մարտահրավեր է ամբողջ հանրապետության երիտասարդ ինժեներական և հետազոտական թիմերի համար` մշակելու աջակցող տեխնոլոգիաներ, որոնք կբարելավեն ու կմեծացնեն աջակցության կարիք և հաշմանդամություն ունեցող մարդկանց հնարավորությունները հասարակության շրջանում։
Մրցույթը կազմված է հիմնական երկու փուլերից՝
1-ին փուլ. թիմերը պետք է ինքնուրույն, իրենց հաստատություններում/լաբորատորիաներում մշակեն առաջադրված խնդիրների պահանջներին համապատասխան նախագծեր և տրամադրեն լուծումը հավաստող տեխնիկական նկարագրությունը և տեսանյութը։
2-րդ փուլ. առաջին փուլը հաջողությամբ հաղթահարած թիմերը կմասնակցեն եզրափակիչ փուլին, որը տեղի կունենա հատուկ տեխնիկական և նյութական բազայով հագեցած միջավայրում, որտեղ երեք օր անընդմեջ թիմերը պետք է լուծեն և ժյուրիին ներկայացնեն լավարկված լուծումները՝ հաշվի առնելով ներկայացված լրացուցիչ պայմանները:
Մրցույթին մասնակցելու կարգը՝
- Գրանցել թիմը մրցույթի կայքում և ստանալ թիմի հաշիվ՝ հետագա փոփոխություններ իրականացնելու հնարավորությամբ,
- Երեք ամիսների ընթացքում, ինքնուրույն լուծել առաջադրված խնդիրներից որևէ մեկը,
- Ըստ ժամանակացույցի անձնական հաշիվ մուտքագրել լուծված խնդրի տեխնիկական նկարագրությունը և լուծումը փաստող տեսահոլովակի հղումը։
մասնակիցների տարիքը
մասնակիցների տարիքը
թիմի կազմը
թիմի կազմը
թիմի ղեկավարի տարիքը